Armenian (Հայերեն)Persian (Iran Islamic)Russian (CIS)English (United Kingdom)

Սովորել Արտասահմանում

 Միջազգային Կրթական Խորհուրդ-Council of International Studies

«Միջազգային Կրթական Խորհուրդը» 2007թվականից համագործակցում է աշխարի բազմաթիվ կրթական հաստությունների հետ, որոնց ցանկը տարեց-տարի ավելացնելով` այսօր համագործակցություն է ծավալվել դրանցից գրեթե բոլորի հետ և նրանց մեծ մասի օրինական և պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանի Հանրապետությունում:

 Մեր օրերում համացանցը, ընկերական շրջապատը, գովազդները և շատ ու շատ այլ տեղեկատվական աղբյուրները օգնում են մեզ կատարել որոշակի ընտրություն գրեթե բոլոր ասպարեզներում, և այդ ասպարեզներից մեկն էլ կրթությունն է: Հենց այստեղ է, որ CIS-ը տարբերվում է վերոհիշյալ տեղեկատվական աղբյուրներից, քանի որ CIS-ը հանդես է գալիս, որպես հազարավոր կրթական կազմակերպությունների օրինական և պաշտոնական ներկայացուցիչ:

«Միջազգային Կրթական Խորհուրդը»` CIS-ը  իրենից ներկայացնում է կրթության վերաբերյալ անվճար խորհրդատվական և տեղեկատվական ցանց, որում ընդգրկված են աշխարհում գործող բոլոր կրթական հաստատությունները:

Sample image2007 թվականից հարյուրավոր հայ, հնդիկ և իրանցի երիտասարդներ «Միջազգային Կրթական Խորհրդի» աջակցությամբ մեկնել են աշխարհի տարբեր երկրներ սովորելու կամ ուսումը շարունակելու , ինչպես նաև ամառային/ձմեռային կարճաժամկետ/երկարաժամկետ կրթական տարբեր ծրագրերի մասնակցելու նպատակներով:

 «Միջազգային Կրթական Խորհուրդը» նաև աջակցում և կազմակերպում է կրթական ծրագրերի մասնակիցների կացարանի, օդանավակայաններում դիմավորելու/ճանապարհելու և բոլոր այլ նմանատիպ տեխնիկական հարցերում:

«Միջազգային Կրթական Խորհուրդը» բացի տեղեկատվության տարածումից զբաղվում է նաև բոլոր այն փաստաթղթային ձևակերպումներվ, որոնք կապված են արտերկրում սովորելու, վերապատրաստվելու կամ ին-չոր կրթական ծրագրերի մասնակցելու հետ:

«Միջազգային Կրթական Խորհրդի» կողմից մատուցվող տեղեկատվական բնույթի ծառայությունները կատարվում են անվճար սկզբունքներով այն դեպքում, երբ առկա է արտասահմանում սովորելու հստակ նպատակ և որոշում:

«Միջազգային Կրթական Խորհուրդի» կողմից մատուցվող տեխնիկական բնույթի կամ փաստաթղթային ձեակերպումների հետ կապված ծառայությունները հիմնականում կատարվում են վճարովի սկզբունքներով ըստ պայմանագրային արժեքի:

Կազմակերպության առօրյայում մշտապես կատարվում են հետազոտական աշխատանքներ աշխարհում և ՀՀ-ում մեծ պահանջարկ հանդիսացող մասնագիտությունների և դրաց լավագույն ուսուցանվող կազմակերպությունների որոնման ուղղություններով:

Կրթաթոշակներ և գրանտներ. CIS-ի աջակցությամբ որոշակի առանձնահատկություններ ունեցող դիմորդներին աջակցվում է ստանալ կրթաթոշակ արտասահմանում սովորելու նպատակով: Գրեք մեզ Ձեր առանձնահատկությունների/առավելությունների (ինչու՞ եք կարծում, որ Դուք արժանի եք կրթաթոշակ ստանալու) մասին հետևյալ էլեկտրոնային հասցեով`  Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

You are here

Մենք Սոցիալական Կայքերում